Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց. տեսանյութ
Ցմահ դատապարտյալների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց:
Բողոքի ակցիայի մասնակիցների թվում են նաև ցմահ դատապարտյալներ Արթուր Քոչարյանի և Արթուր Մկրտչյանի հարազատները: Նրանք կառավարությունից պահանջում են վերանայել քրեական գործերը:
Արթուր Մկրտչյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել հինգ զինվորի սպանություն կատարելու համար՝ 25 տարի առաջ, իսկ Արթուր Քոչարյանը մեղավոր է ճանաչվել ծառայակցի սպանության համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:










