«Ամբողջ կյանքն առջևում է». 84-ամյա Սոֆի Լորենը վերադառնում է նկարահանման հրապարակ (լուսանկար)

10:54 • 12.07.19

20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Սոֆի Լորենը, նկարահանվում է «Ամբողջ կյանքն առջևում է» ( La vita davanti a sé) վեպի էկրանավորման մեջ, հայտնում է Variety-ն։

84-ամյա դերասանուհու համար սա տասնամյա ընդմիջումից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին դերն է։ Նա ֆիլմում հանդես է գալու տիկին Ռոզայի դերով, որը վերապրել է Հոլոքոստը և ընկերացել Սենեգալից 12-ամյա փախստական տղայի՝ Մոմոյի հետ:

Ֆիլմի ռեժիսորը Լորենի որդին է՝ Էդոարդո Պոնտին։

Դերասանուհին հայտնել է, որ որդին իր համար ավելի լավ դեր չէր էլ կարող ընտրել:

«Նա ինձ այնքան լավ է ճանաչում: Դեմքիս յուրաքանչյուր խաղը, սիրտս ու հոգիս: Նա չի անցնի հաջորդ տեսարանի նկարահանմանն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ էությամբս չխաղամ տեսարանը»,- ասել է դերասանուհին:

Էդոարդո Պոնտին արդեն երրորդ անգամ է իր ֆիլմերում նկարահանում մորը, նրա խոսքով՝ «զարմանալի է, թե ինչ եռանդով և խանդավառությամբ է նա մոտենում ֆիլմի յուրաքանչյուր տեսարանին»:

Սա Էմիլ Աժար կեղծանունով Ռոմեն Գարիի հեղինակած «Ամբողջ կյանքն առջևում է» վեպի արդեն երկրորդ էկրանավորումն է։ 

Նախատեսվում է, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի մարտը։

 

«Ամբողջ կյանքն առջևում է». 84-ամյա Սոֆի Լորենը վերադառնում է նկարահանման հրապարակ (լուսանկար)