Դոնալդ Թրամփը հայտարարել է Շվարցենեգերի «մահվան» մասին. դերասանն արձագանքել է

21:35 • 12.07.19

Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերն արձագանքել է իր մահվան մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:  

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը հայտարարել է, որ ինքը ողջ է, թեև վերջերս սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել:

«Ես դեռ ողջ եմ: Ցանկանում ե՞ք՝ համեմատենք մեր հարկային հայտարարագրերը, Դոնալդ Թրա՛մփ», - իր թվիթերյան էջում գրել է դերասանը:

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Հանթեր Ուոքերն իր թվիթերյան էջում հաղորդել էր, որ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Շվարցենեգերը մահացել է: «Առնոլդ Շվարցենեգերը, գիտեք, մահացել է, ես եղել եմ այնտեղ»,- ասել էր ԱՄՆ ղեկավարը:

Ինչպես ավելի ուշ պարզվել է, Թրամփը նկատի է ունեցել իր «Աշակերտը» (The Apprentice) հեռուստաշոուն, որից դերասանը հեռացել է Թրամփի պատճառով:

Դոնալդ Թրամփը հայտարարել է Շվարցենեգերի «մահվան» մասին. դերասանն արձագանքել է