Ալսուի դուստրը համատեղ տեսահոլովակ է ներկայացրել «Ձայնը. Երեխաներ» նախագծի մասնակից Երժան Մաքսիմի հետ
Երգչուհի Ալսուի դուստրը, ռուսական «Ձայնը. Երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի մասնակից Միկելա Աբրամովան և նախագծի եզրափակչի մասնակից Երժան Մաքսիմը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Эта любовь երգի հիման վրա:
«Սա շատ բարի պատմություն է ամենալուսավոր զգացմունքի՝ սիրո մասին: Մի մոռացեք, որ այն միշտ պետք է պահել սրտում»,- իր ինստագրամյան էջում գրել է 10-ամյա երգչուհին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Միկելան ընդգծել է, որ տեսահոլովակի վրա տարվող աշխատանքներն ուղղակի անհավանական էին, իսկ արդյունքն արդարեցնում է սպասելիքները:










