«Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովի առողջական վիճակը բարելավվում է. պրոդյուսեր

18:02 • 13.07.19

Ռուսական հայտնի «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովի առողջական վիճակը բարելավվում է: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Instagram-ի իր էջում գրել է խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը:

«Յուրա Շատունովն ապաքինվում է: Նա դեռ Մոսկվայում է ընտանիքի հետ: Մոտ ապագայում Սոչի կմեկնի, որտեղ կանցկացնի ամբողջ ամառը»,- գրել է Ռազինը:

Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին անհանգստանալու համար: Պրոդյուսերը նշել է, որ Սոչիում վերականգնվելուց հետո Շատունովը կշարունակի համերգային շրջագայությունը:

Հուլիսի սկզբին Ռազինն ասել էր, որ Շատունովը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքման պատճառով վիրահատության է ենթարկվել:

 

«Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովի առողջական վիճակը բարելավվում է. պրոդյուսեր