Վալերի Լեոնտևը դեռևս մտադիր չէ հեռանալ բեմից. Ֆեդոտկինան հերքում է

01:12 • 14.07.19

Ռուս հայտնի երգիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևի մամուլի խոսնակ Տատյանա Ֆեդոտկինան հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի Վիտեբսկում տված մենահամերգը վերջինն էր երգչի համար և նա հեռանում է բեմից: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

«Վիտեբսկում տեղի ունեցած համերգը վերջինը չէր: Համերգներ են նախատեսված նաև դեկտեմբեր ամսին: Որևէ ելույթ չի հետաձգվելու կամ չեղարկվելու: Ընդհակառակը, սեպտեմբերին կավելանա ևս 6 համերգ, որոնք տեղի կունենան Ղրիմում, թեև Վալերի Յակովլևիչը դրանք չէր նախատեսել»,- հայտարարել է Ֆեդոտկինան:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Լեոնտևը դարձել է 70 տարեկան: Ավելի վաղ նշվում էր, որ երգիչը հիվանդության պատճառով մտադիր է չեղարկել համերգներն ու ավարտել կարիերան:

Վալերի Լեոնտևը դեռևս մտադիր չէ հեռանալ բեմից. Ֆեդոտկինան հերքում է