Թագավորական զույգը ներկա է գտնվել «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերային, որտեղ Մեգան Մարքլը ջերմորեն ողջագուրվել է Բեյոնսեի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Հուլիսի 14-ին Լոնդոնում կայացել է ռեժիսոր Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառմանը ներկա հայտնիների թվում են եղել նաև Սասեքսի դուքսն ու դքսուհին, գրում է woman.ru-ն:
Պրեմիերային ներկա են գտնվել նաև ֆիլմի հերոսներին հնչյունավորած հայտնիները:
Միջոցառման հետաքրքիր դրվագներից է եղել Մեգան Մարքլի և ֆիլմի հերոսներից Նալա էգ առյուծին հնչյունավորած երգչուհի Բեյոնսեի ողջագուրման պահը: Լրատվամիջոցները նշում են, որ Մեգանը և Բեյոնսեն ողջագուրվել են ինչպես «երկու վաղեմի ընկերներ»: Նշենք, որ երգչուհին հատուկ պրեմիերային մասնակցելու համար Լոնդոն է մեկնել ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ: ֆիլմը դիտելու էին եկել նաև Էլթոն Ջոնը, Ֆարել Ուիլյամսը, Վին Դիզելը, այլք:
Դեկրետային արձակուրդում գտնվող Մեգան Մարքլն անցած շաբաթվա ընթացքում արդեն երեք անգամ հայտնվել է հանրային միջոցառումների: Հուլիսի 13-ին արքայազն Հարիի կինն այցելել է Ուիմբլդոնի մրցաշարի կանանց եզրափակիչ, մեկ օր առաջ նրան նկատել էին Պոլոյի բարեգործական խաղին, իսկ կիրակի երեկոյան ամուսնու հետ հայտնվել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի պրեմիերային:
Ֆիլմի պրեմիերային ներկայանալու համար Մեգան Մարքլն ընտրել է Jason Wu սև մետաքսե զգեստ՝ թափանցիկ վերնամասով: Նա իր տեսքն ամբողջացրել է Nikos Koulis ականջօղերով, փակ ամառային կոշիկներով և Gucci նորաձևության տան պայուսակով։
Արքայազն Հարին կրել է սև կոստյում և «թիթեռ-փողկապ»:

























