Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմում երգչի դերի համար համապատասխան դերասան է ընտրվել

16:27 • 16.07.19

Ավստրալացի կինոռեժիսոր Բազ Լուրմանն ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի դերի համար դերասան է ընտրել, հաղորդում է Deadline հարթակը:

Ռոքնռոլի լեգենդար աստղին կմարմնավորի 27-ամյա դերասան Օսթին Բաթլերը, որը խաղացել է 2019թ.-ի երկու՝ Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» և Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» աղմկահարույց ֆիլմերում:

Լուրմանի խոսքով՝ Օսթին Բաթլերը կարողացել է գերազանցել այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Հարի Սթայլսը և Էնսել Էլգորթը: Նա հաջողությամբ է անցել քասթինգը և երաժշտական փորձերը:

Հայտնի է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2020թ.-ին՝ Ավստրալիայում: Սյուժեի կենտրոնում երիտասարդ Էլվիս Փրեսլիի պատմությունը կլինի դեպի փառքի ճանապարհ, ինչպես նաև նրա և մենեջեր Թոմ Փարքերի հարաբերությունները:

Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմում երգչի դերի համար համապատասխան դերասան է ընտրվել