Մահացել է «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմի ռեժիսոր Յուրի Պրոխորովը
Ռուս դերասան և ռեժիսոր Յուրի Պրոխորովը մահացել է 79 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության մամլո ծառայությանը:
1967-ին Պրոխորովն ավարտել է Գորկու թատերական ուսումնարանի դերասանական բաժինը, որից հետո ընդունվել է Սևաստոպոլի դրամատիկական թատրոնի թատերախումբ:
Երկրորդ ռեժիսորի կարգավիճակում Պրոխորովն աշխատել է այնպիսի ֆիլմերի ստեղծման վրա, ինչպիսիք են «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Բաժանվենք քանի դեռ լավն ենք», «Ինչ ասաց հանգուցյալը»:










