Երևան-Մեղրի ճանապարհին Ford Transit-ը շրջվել է. կա տուժած
Հուլիսի 28-ին, ժամը 18:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ "Ford Transit" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










