Վրացի թենիսիստը հռչակվեց Համբուրգի մրցաշարի հաղթող
Աշխարհի 16-րդ ռակետ, վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին Hamburg European Open մրցաշարի եզրափակչում հաղթել է աշխարհի 78-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին՝ 7-5,4-6,6-3 հաշվով: Այս մասին հայտնում է Armsport-ը:
2 ժամ 7 րոպե տևած պայքարում Անդրեյը կատարել է հինգ էյս և երեք բրեյք՝ չորս անգամ սխալվելով մատուցման ժամանակ։ Մինչդեռ Նիկոլոզը սխալվել է երեք անգամ և իրականացրել է չորս բրեյք-փոինթ՝ թույլ տալով վեց կրկնակի սխալ։
Թենիսիստների անձնական հանդիպումների հաշիվը դարձավ 2-0՝ հօգուտ վրացու։ Համբուրգի մրցաշարի տիտղոսը Բասիլաշվիլիի համար առաջինն էր մրցաշրջանում և երրորդը՝ կարիերայում:
Այս հաղթանակը թենիսիստին բերեց 354,845 մրցանակային դոլար և 500 վարկանշային միավոր:










