Մոսկվայում հոսպիտալացվել է Ալեքսեյ Նավալնին

17:10 • 28.07.19

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է Մոսկվայի բուժհաստատություններից մեկում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվայի 64 քաղաքային հիվանդանոցից հայտնել են, որ նրա վիճակը կայուն է: Նշվում է, որ նա գտնվում է թերապևտիկ բաժանմունքում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Մոսկվայի դատարանը հուլիսի 25-ին 30 օրով վարչական կալանք էր սահմանել Նավալնիի նկատմամբ: