Ժերար Պիկեն ևս մեկ ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել
Armsport-ը գրում է.
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դարձել է ևս մեկ ֆուտբոլային ակումբի սեփականատեր, հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ձեռք է բերել «Խիմնաստիկ Մանրեսի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Նշվում է, որ գործարքը հաստատվել է ակումբի տնօրենների խորհրդի անդամների ձայների 80 տոկոսով:
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ստանձնել է ակումբի պարտքերի վճարման պատասխանատվությունը։ Պիկեն մտադիր է հունվարին ձեռք բերած «Անդորրայի» մի մասը դարձնել «Խիմնաստիկ Մանրեսին»:
Հիշեցնենք, որ «Անդորրան» հանդես է գալիս Իսպանիայի առաջնության 5-րդ դիվիզիոնում: Ակումբը հիմնադրվել է 1942 թվականին։ Լավագույն արդյունքը երկրորդ տեղն է Սեգունդայում 1988/89 մրցաշրջանում:










