Վարդավառը նշել են Վանաձորում (լուսանկարներ)

16:12 • 28.07.19

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է վանաձորցիներին Վարդավառի տոնի առթիվ և լուսանկարներ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նշում տոնը Վանաձորում:  

«Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ:

Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ նշում էր ուրախ տոնը: 

Ուրախ երգ-երաժշտությունն ապահովեց բարձր տրամադրություն, իսկ ջրցան մեքենաների անակնկալ այցը խանդավառության նոր լիցքեր հաղորդեց։

Շնորհավոր Վարդավառ, սիրելի վանաձորցիներ»,- գրել է Մ. Ասլանյանը: