Թոմ Բրեդին և Ժիզել Բունդխենը 39,5 մլն դոլարով վաճառքի են հանել իրենց առանձնատունը (լուսանկարներ)

15:43 • 07.08.19

Ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդին և բրազիլիացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդխենը Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գտնվող իրենց շքեղ առանձնատունը վաճառքի են հանել գրեթե 40 մլն դոլարով, գրում է Daily Mail-ը:

Աստղային զույգը հինգ ննջասենյակով, նույնքան լոգասենյակով տան համար 39,5 մլն դոլար գին է սահմանել:

Շքեղ առանձնատունը գտնվում է հինգ ակր հողատարածքի վրա, այն կառուցվել է 2015 թվականին, ունի 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, գինու սրահ, պարտեզ, մանկական խաղասենյակ, ընտանեկան սենյակ, մեծ լողավազան, սպա կենտրոն, ինչպես նաև հյուրերի համար նախատեսված փոքր կառույց՝ յոգայի սրահով:

Նախամուտքն անմիջապես ճաշասենյակ է տանում, որին կից գտնվում են հյուրասենյակն ու աշխատասենյակը:

Հաղորդվում է, որ առանձնատնից հիանալի տեսարան է բացվում: