Տիկնա՛յք, դուք լուռ եք, ձեզնից որևէ մեկը չի անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին. Արեգա Հովսեփյան

11:46 • 28.10.26

Ես չեմ կարող անտարբեր լինել, երբ, օրինակ, նույն այս նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ ձևով, իրենց խոսքում չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին, Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ դիմելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացնողներին:

«Սոնա Մնացականյանը, ով իր սրտի տակ բալիկի էր կրում, փաստացի իր կյանքից զրկվեց՝ ավտոշարասյան անհավանական արագության պատճառով, որում գտնվում էր վարչապետը: Իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Տիկնա՛յք, դուք լուռ եք։ Ես ձեզնից որևէ հետևողականություն չեմ տեսել այս հարցի նկատմամբ»-նշել է նա: