Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Արամ Վարդևանյանը` ՔՊ-ականներին
Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից: Այս մասին ասել է Արամ Վարդևանյանը` ՔՊ–ականներին
«Եկե՛ք, Նարեկ Կարապետյանից ներողությունը խնդրե՛ք, եկե՛ք, նաև ձեր քննչական կոմիտեի անունից ներողություն խնդրե՛ք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական էդ սև քարոզն էլ արեցիք, սուտը տարածեցիք»,–ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը` խոսելով այն մասին, որ նախընտրական շրջանում Նարեկ Կարապետյանին մեղադրեցին այլ քաղաքացիություն ունենալու մեջ։











