Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու համար, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսին։
Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն անցյալ տարվա հունիսից ի վեր չի հայտնաբերել Իրանի կողմից իր վնասված միջուկային օբյեկտները որևէ կերպ վերականգնելու որևէ փորձ։
«2025 թվականի հունիսից ի վեր մենք չենք հայտնաբերել որևէ գործունեություն 2025 և 2026 թվականների հարձակումների հետևանքով վնասված օբյեկտները վերականգնելու կամ վերակառուցելու համար», - նշել է Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր ելույթի ժամանակ։
Գործակալության տնօրենի խոսքով՝ չնայած ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի անցկացնում Իսլամական Հանրապետության տարածքում, կազմակերպությունը շարունակում է բանակցություններ վարել Թեհրանի հետ տեխնիկական մակարդակով։














