Անվտանգության աշխատակիցներն ասում են, որ եթե կոնկրետ ստորաբաժանումների հետ գործ ունեք, ապա ներս մտեք, սակայն ասուլիսի համար թույլ չենք տալիս. ՀՊՏՀ դասախոս (տեսանյութ). Factor.am
Ես եվրոպական արժեքների կրող եմ, ես ամենակոշտ ընդդիմասխոսին կթողնեի համալսարանի տարածք, կթողնեի իր կարծիքը արտահայտեր: Այս մասին factor.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ալբերտ Հայրապետյանը` անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի ընթացքում իրեն բուհ մտնել չթույլատրելու ոորոշմանը:
«Անվտանգության աշխատակիցներն ասում են, որ եթե կոնկրետ ստորաբաժանումների հետ ունեք գործ, ապա խնդրեմ մտեք, սակայն ասուլիսի համար թույլ չենք տալիս ներս մտնել: Արդյոք բարոյական կլիներ այս պարագայում դասախոսի համար ստել, ասել թե այսինչ բաժնի հետ գործ ունենք և այդ հիմքով մտնել, իսկ հետո գնալ ասուլիսի, արյդյոք դա կլիներ մարդկային և բարոյական»,- ասաց նա:
Նա նշեց, որ երբ դու արգելում ես անվտանգության աշխատակիցներին, ներգրավելով քո ընդդիմախոսներին, մուտք գործել քո ասուլիսին և հարցեր տալ, դա նշանակում է, որ խուսանավում ես դիալեկտիկական բանավեճից: Դասախոսն ասաց, որ չգիտի, թե արդյոք կան դասախոսներ, որոնք հոգու խորքում մեծ նշանակություն չեն տալիս ակադեմիական ազնվությանը և փորձում են այս ամենը շահարկել սեփական անձնական շահի համար, քանի որ չի կարող իմանալ մարդկանց մղումները:
Տեսանյութը` https://factor.am-ի










