Արթիկ քաղաքում այրվել է 10 հա խոտածածկ տարածք

18:21 • 12.08.19

Օգոստոսի 12-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:27-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք: