Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է «Սփյուռքի մայրաքաղաք» (տեսանյութ)

21:03 • 12.08.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց, որ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով 16.00-ին, բոլորին հրավիրում է Լոս Անջելեսի «Գրանդ Փարկ», որտեղ հանդես կգա ելույթով: Նա նշեց, որ վաղուց արդեն պլանավորում է Լոս Անջելեսում հանդիպում և բազմաթիվ հայրենակիցներ ակնկալում են այդպիսի հանդիպում:

«Նախորդ տարի, ցավոք, երբ Նյու Յորքում էի, չկարողացա այցելել, և ահա այս տարի մեր սպասված հանդիպումը տեղի կունենա»,- ասաց նա և նշեց, որ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով 16.00-ին:

«Հույս ունեմ, որ մենք կքններկանեք այն օրակարգը, որի մասին խոսել ենք նաև վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ուենցած հավաքում և հույս ունեմ, որ այդ օրը մի լավ, ջերմ, հայկական հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որոնք ոմանք արդարացիորեն համարում են Սփյուռքի մայրաքաղաք»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա ժողովրդավարական հեղափոխության աջակցության ամենակորևոր կենտրոններից մեկն էր և բարձր է գնահատում նրանց աջակցությունը: Նա նշեց, որ անհամբեր սպասում է այդ օրվա հանդիպմանը: