Իսպանիայում կայծակի հարվածի հետևանքով 40 տուն է այրվել անիվների վրա

22:14 • 12.08.19

Կատալոնիայում բռնկված հրդեհը, որի համար պատճառ է դարձել կայծակի հարվածը, 40 ավտոկցորդ (տուն անիվների վրա) է ոչնչացրել:

Ինչպես հաղորդում է El Periodico պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել Ժիրոնա նահանգի Վենտալյո քաղաքի կայանատեղիներից մեկում: Կրակը տարածվել է 1500 մետր երկարությամբ տարածքում: Հրդեհաշիջման արշախատանքներին ներգրավվել է վեց մարտական հաշվարկ:   

Հորդառատ անձրևներն ու ուղեկցող կայծակները Կատալոնիայի որոշ շրջաններին պատուհասել են նախօրեին, ինչը հանգեցրել է փողոցների հեղեղմանը և տրանսպորտի աշխատանքի խափանումներին: