Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կա 29 վիրավոր (տեսանյութ)
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ պայթյունները որոտացել են Իրանի աջակցությունը վայելող շիա զինված խմբավորումների բազայում։
Արկերը հայտնվել են Բաղդադի կանաչ գոտու շրջանում, որտեղ տեղակայված է Իրաքում ամերիկյան դեսպանատունը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել շրջանային հիվանդանոցներից՝ թեթև վնասվածքներով:
Ոստիկանության աղբյուրը նշել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել անփութությամբ:










