Destiny's Child խմբի սպասված վերամիավորումը տեղի կունենա առնվազն 3 տարի անց. խմբի նախկին մենեջեր (լուսանկարներ)

13:27 • 13.08.19

Չնայած նրան, որ վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Բեյոնսեն, Քելի Ռոուլենդն ու Միշել Ուիլյամսը բանակցություններ են վարում 2020 թվականին վերամիավորման և համատեղ շրջագայության վերաբերյալ, Բեյոնսեի հայրը՝ խմբի նախկին մենեջեր Մեթյու Նոուլզը հայտարարել է, որ ձայնասկավառակի և վերամիավորման պատրաստությունների համար առնվազն 3 տարի կպահանջվի, գրում է msn.com-ը:

Պատասխանելով Destiny's Child խմբի վերամիավորման վերաբերյալ հարցին՝ Մեթյու Նոուլզն ասել է. «Ես լիահույս եմ, որ այդպես էլ կլինի: Սակայն նման բաները տարիների պատրաստություն և պլանավորում են պահանջում: Տարիներ են անհրաժեշտ շրջագայությունը կազմակերպելու, խումբը վերամիավորելու, պարողներին հավաքելու համար, իսկ հետո պետք է ծրագրել, թե ինչ մեծության են լինելու մենահամերգները, սկսել դրանց փորձերը…Այս ամենի համար երկուսից երեք տարի կպահանջվի»:

Խմբի նախկին մենեջերի խոսքով՝ վերամիավորումն ավելի քան հնարավոր է, քանի որ եռյակի ընկերությունը տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել:

«Տարիքը դառնում է գործոն, ժամանակը դառնում է գործոն, երաժշտական միջավայրը դառնում է գործոն: Բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են այս գաղափարը հրաշալի դարձնել»,- հայտնել է Մեթյու Նոուլզը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բեյոնսեն չափազանց ոգևորված է խմբի վերամիավորման առիթով, մասնավորապես՝ Spice Girls խմբի շրջագայությունից հետո:

Երգչուհուն մոտ աղբյուրների պնդմամբ՝ Բեյոնսեն վերամիավորման համար ավելի լավ տարեթիվ չի պատկերացնում, քան 2020 թվականն է, քանի որ այդ տարեթվով կնշանավորվի խմբի 20-ամյակը:

Նշենք, որ խումբը բաժանվել էր 2006 թվականին: 2018 թվականին երգչուհիները վերամիավորվել էին «Քոաչելա» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակում:

 

Картинки по запросу Destiny’s Child

Похожее изображение

Картинки по запросу Destiny’s Child 2018

Картинки по запросу Destiny’s Child 2018

Картинки по запросу Destiny’s Child

Destiny's Child խմբի սպասված վերամիավորումը տեղի կունենա առնվազն 3 տարի անց. խմբի նախկին մենեջեր (լուսանկարներ)