ՔԿ-ն հրապարակել է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի 3 D մոդելավորումը (տեսանյութ)

11:31 • 13.08.19

Oգոստոսի 2-ին «Երևան-Սևան» ճանապարհին` ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանի մոտ տեղի էր ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը, ինչպես նաև Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները:

Պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։ Գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: