Հնդկաստանում փիղը, տան խոհանոցից եկող ճաշի բույրն առնելով, շարժվել է տան ուղղությամբ և ոտնատակ տալով սպանել 11-ամյա աղջնակին
Հնդկաստանում փիղը տներից մեկի խոհանոցից եկող ճաշի բույրն առնելով՝ շարժվել է տան ուղղությամբ և ոտնատակ տալով սպանել 11-ամյա աղջնակին, գրում է Daily Mail-ը:
Հնդկաստանի արևելքում գտնվող Մաջկերա Պահանթոլի գյուղում բնակվող աղջնակը՝ Ամրիտա Թիրքին, դեպքի օրը ծնողների հետ եղել է իրենց տանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարևան անտառից երեք փղեր մտել են գյուղ, և նրանցից մեկը, առնելով խոհանոցում եփվող կերակուրի բույրը, շարժվել է տան ուղղությամբ:
Երբ կենդանին փորձել է կոտրել խոհանոցի պատը, ընտանիքի հայրը բաց է արել տան դուռը, որպեսզի ընտանիքը դուրս փախչի:
Գյուղում էլեկտրականության բացակայության և հորդառատ անձրևի պատճառով Ամրիտան չի նկատել հարձակվող կենդանուն և վազել է նրան ընդառաջ:
Փիղը 11-ամյա աղջկան կնճիթով վեր է բարձրացրել, ապա հարվածել գետնին և ոտնատակ տալով սպանել երեխային:











