Նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով տուժող է ճանաչվել
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, որը սահմանում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին հատկանիշներով, որը սահմանում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, պահելը:










