Տուրիստները տեղավորված են. «Ինֆո թրավել»-ը՝ Եգիպտոսում դուրսը մնացած հայ զբոսաշրջիկների խմբի մասին

18:07 • 13.08.19

Տուրիստները տեղավորված են, կարող եք ինքներդ ճշտել իրենցից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին «Ինֆո թրավել» տուրիստական գործակալությունից` անդրադառնալով ֆեյսբուքյան ցանցում օգտատերերից մեկի ահազանգին, ըստ որի` այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբ հայտնվել է փողոցում:

«Պարզապես իրենց հյուրանոցից ճիշտ չեն բացատրել, բայց հիմա մարդիկ տեղավորվել են»,-ասացին տուրիստական գործակալությունից և նշեցին, որ իրենք հյուրանոցին ամբողջովին գումարը փոխանցել են:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նման գրառում էր կատարել. «Զբոսաշրջիկները հասնելով տեղ՝ պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում, վստահ չեն հետադարձ թռիչք ունեն թե ոչ: Զբոսաշրջիկները մանկահասակ բալիկների հետ են»: