Բրիտանական կործանիչները «որսացել» և ուղեկցել են ռուսական Տու-142 հականավային ինքնաթիռներին
Բրիտանական Typhoon կործանիչները «որսացել» և ուղեկցել են ռուսական Տու-142 հականավային երկու ինքնաթիռի: Այս մասին Twitter-ում հայտնել են Թագավորական ռազմաօդային ուժերը։
«Ռադարների էկրանին Մեծ Բրիտանիայի օդային տարածքին մոտեցող 2 Տու-142 ինքնաթիռ է նկատվել։ Դրանց «որսացել» և ուղեկցել են Typhoon կործանիչները», - ասված է հայտարարության մեջ:
Հայտնի է, որ կործանիչներն օդ էին բարձրացել Շոտլանդիայում գտնվող «Լոսիմուտ» ավիաբազայից:
RAF Typhoons scrambled again on 12th August to intercept Russian aircraft. Two Tupolev Tu-142 Bears were seen on radar approaching UK airspace. The Bears were intercepted and shadowed by Typhoons from @RAFLossiemouth, supported by a Voyager tanker from @RAFBrizeNorton. pic.twitter.com/HIy2SZOnqw
— Royal Air Force (@RoyalAirForce) August 13, 2019










