Բոլիվիայում ավտովթարի հետևանքով 11 մարդ է մահացել, այդ թվում` երեխա և հղի կին
Բոլիվիայում բեռնատար և մարդատար մեքենաների բախման հետևանքով 11 մարդ է մահացել: Եվս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:
Մահացածների թվում է մեկ երեխա և հղի կին: Դեռևս չեն պարզվել մահացած բոլոր մարդկանց ինքնությունը` փաստաթղթերի բացակայության պատճառով: Շրջանառվում է վթարի երկու վարկած. կամ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կամ էլ բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:










