Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ զինամթերքի պահեստ է պահեստ է պայթել. կա 13 վիրավոր
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավային արվարձանում պայթել է զինամթերքի պահեստ: Ականներն ընկել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող հատուկ պահպանվող «կանաչ գոտում» և բնակելի թաղամասերում: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ պայթյունին հետևել է հրդեհը, որի մարման աշխատանքներին խանգարում են շարունակվող պայթյունները: ԱՄՆ-ի դեսպանատունը վտանգի մասին նախազգուշացնող ազդակներ է ուղարկել:
Տեղական լրատվամիջոցները նշում են 13 վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ: Նախնական տվյալներով՝ պայթել է ականը, ինչից էլ հրդեհվել է վառոդային պայթուցիկների պահեստը։










