Ուկրաինական մարզադաշտում հնչած Մոսկվայի մասին երգը մեծ աղմուկ է առաջացրել երկրպագուների շրջանում (տեսանյութ)

01:04 • 13.08.19

Ուկրաինայի ֆուտբոլի ներքին առաջնության երրորդ տուրի «Կարպատներ» և «Մարիուպոլ» թիմերի միջև կայանալիք հանդիպումից առաջ Լվովի «Ուկրաինա» մարզադաշտում հնչել է Տիմատիի և DJ Smash-ի Moscow Never Sleeps երգը` մեծ աղմուկ առաջացնելով երկրպագուների շրջանակում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

«Կարպատներ»-ի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Յաչիշինը ներողություն է խնդրել երկրպագուներից և խոստացել է պարզել, թե ով է միացրել երգը, որի տեքստում հնչում է «Մոսկվա, ես քեզ սիրում եմ» արտահայտությունը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Կարպատներ»-ը 11-րդ տեղում է ընթանում, «Մարիուպոլ»-ը` 7-րդն է: