Հրդեհ` ավտոտնակում. այն մարվել է քաղաքացիների ուժերով
Օգոստոսի 12-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10/1 հասցեում այրվում է ավտոտնակ. ներսում կա ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Ավտոտնակում այրվել է փրփրապլաստ (0,25 քմ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոտնակի ներսում գտնվող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել (չի վնասվել):










