Որսորդության օրերը կրճատվել են, լիցենզիայի գինը՝ կրկնապատկվել.որսորդների բողոքի ակցիան (տեսանյութ)

13:25 • 13.08.19

Հայաստանի որսորդները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ կառավարության այն որոշման, համաձայն որի՝ որսի համար լիցենզիա ստանալու համար նախկին 8000-ի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ։

Որսի օրերն էլ կրճատվում են, միայն հանգստյան օրերին է թույլատրվում որս անել։ 

Որսորդները նշում են, որ դա իրենց իրավունքների սահմանափակում է։