Ռուսաստանում տղամարդն արջի հարձակման զոհ է դարձել
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում արջի հարձակման զոհ է դարձել մի տղամարդ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Տղամարդը, որը տեղի բնակիչ էր, առավոտյան գնացել է սունկ հավաքելու: Արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը մահացել է միանգամից»,-տեղեկացնում է աղբյուրը:
Նշվում է, որ որսորդները սպանել են կենդանուն: Նշվում է նաև, որ այս շրջանում արջերը պարբերաբար հարձակվում են բնակիչների վրա:










