Նյու Յորքում ինքնաթիռն օդ բարձրանալու ժամանակ մետաղական դետալ է կորցրել (լուսանկար, տեսանյութ)

10:33 • 14.08.19

China Eastern Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը վերադարձել է Ջոն Քենեդիի անվան Նյու Յորքի միջազգային օդանավակայան՝ օդ բարձրանալու ժամանակ ձախ թևի վրայից դետալ կորցնելու պատճառով, հայտնում է Airlive պորտալը:

Չվերթը մեկնել է Նյու Յորքից օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:25-ին, և վայրէջք է կատարել նույն օրը՝ ժամը 19:25-ին:

Ուղևորներից մեկի արած լուսանկարի համաձայն՝ օդանավի թևի վրա բացակայում է ինտերցեպտորը՝ հատուկ մեխանիզմ, որից կախված է վերելքի ուժի և դիմակայության առաջացումը: 

Նշվում է, որ օդանավում գտնվել է մոտ 300 մարդ: Օդանավը մի քանի պտույտ է կատարել օդանավակայանի շուրջը, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: