Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում 7 մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 51 մարդ է տուժել (լուսանկարներ, տեսանյութ)

11:21 • 14.08.19

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքի կենտրոնում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 51 մարդ է տուժել, հայտնում է G1-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան (երևանյան ժամանակով՝ այսօր առավոտյան)՝ ստորգետնյա թունելում: Բախվել են 2 ավտոբուս և 5 մեքենա:

Չորս մարդ հոսպիտալացվել է:

Վթարի պատճառները պարզվում են: