Կիևյան կամրջից ցած նետված 24-ամյա աղջիկը մահացել է

12:16 • 14.08.19

Երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա աղջիկն, ով օգոստոսի 7-ին ինքնասպանության նպատակով ցած էր նետվել Կիևյան կամրջից և ստացել բազմաթիվ վնասվածքներ:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ 24 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից: Նա կենդանության նշաններ էր ցույց տվել և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: