Երգչուհի Վալերիայի որդին ամուսնացել է ծնողներից գաղտնի

23:02 • 18.08.19

ՌԴ էստրադային երգչուհի Վալերիայի որդին՝ Արտեմի Շուլգինն, ամուսնացել է ընտանիքից թաքուն: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:

Վերջինս մասնավորեցրել է, որ երիտասարդի ընտրյալը դարձել է այն աղջիկը, որի հետ նա սովորել է դպրոցում և համալսարանում: Միևնույն ժամանակ հարազատները չէին էլ գուշակում, որ նրանք հարաբերությունների մեջ են:

«Մեզ նա միշտ դուր է եկել: Լերան մի անգամ Նատաշային մատնացույց անելով ասել էր որդուն. «Ահա այսպիսի կին է քեզ պետք»»,-ասել է Պրիգոժինը:

Երիտասարդները պսակադրվել են շվեյցարական Մոնտրյո քաղաքում, սակայն հրաժարվել են հանդիսավոր արարողությունից:

«Տյոման վաղուց արդեն չի ապրում ծնողների հաշվին, իսկ ինքնուրույն դեռ պատրաստ չէ մեծ տոնախմբություն անելու, այդ իսկ պատճառով հարսանիք չի եղել, միայն պսակադրություն»,- մեկնաբանել է Պրիգոժինը: