Շարունակվում են Չորաթան վարչական շրջան-ձեռնոցի գործարան 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

18:31 • 20.08.19

Շարունակվում են Չորաթան վարչական շրջանից ձեռնոցի գործարան տանող 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության կողմից: Այս մասին հայտնում է Հասարակայնության հետ կապերի բաժին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, իրականացվում է ճանապարհի նոր պատվածք: