Հունաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

20:39 • 20.08.19

Հունաստանում՝ Պորոս կղզուց ոչ հեռու մասնավոր ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է iefimerida.gr կայքը: Կայքի տվյալներով՝ ուղղաթիռը դուրս է եկել Աթենքի «Էլեֆտերիոսա Վենիզելոսա» օդանավակայանից: Օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը, և այն ծովն է ընկել:

Հաղորդվում է, որ օդաչուից բացի ուղղաթիռում ևս երկու մարդ է եղել: Որոշ տվյալների համաձայն՝ խոսքը ռուս կնոջ և երեխայի մասին է:

Վթարից ոչ ոք ողջ չի մնացել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ուղղաթիռը շրջվել է օդում, պայթյուն է որոտացել, այուհետև ուղղաթիռը ծովն է ընկել:

Փրկարարական աշխատանքների նպատակով դեպքի վայր է ուղևորվել Super Puma ուղղաթիռը, ինչպես նաև առափնյա անվտանգության և մասնավոր նավեր: Աթենքում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է կատարածի հանգամանքները: