Ուկրաինայում խնամակալը մեղադրվում է 8-ամյա երեխային շղթայելու մեջ

22:38 • 23.08.19

Ուկրաինայի Դնեպր քաղաքում չորս, վեց, ութ և տասներեք տարեկան չորս երեխաների խնամակալ կնոջը մեղադրում են նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, հայտնում է տարածաշրջանի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ իրավապահները անանուն հաղորդագրություն են ստացել երեխաների նկատմամբ բռնության փաստերի վերաբերյալ, որից հետո օգոստոսի 21-ին անչափահասների շրջանում իրավախախտումների կանխարգելման աշխատակիցները այցելել են ընտանիք՝ ստացված տեղեկատվությունը ստուգելու:

Մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այցելության ընթացքում իրավապահները հայտնաբերել են 8-ամյա տղայի՝ կապված աչքերով, բազմոցին գամված ու շղթայակապ:

Երեխային, ինչպես հաղորդում է աղբյուրը, ազատ են արձակել և ուղարկել են դատաբժշկական փորձաքննության։ Նրա հետ աշխատում են հոգեբանները։ Մյուս երեխաներին նույնպես տեղափոխել են սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն:

Երեխաների բնակության վայրում խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում։  Ոստիկանությունը միանգամից երեք քրեական վարույթ է հարուցել: