«Բարի լույս, Ամերիկա» հաղորդման հաղորդավարուհին ներողություն է խնդրել եթերում արքայազն Ջորջի՝ բալետի դասերին հաճախելը ծաղրելու համար

21:54 • 24.08.19

«Բարի լույս, Ամերիկա» (Good Morning America) հաղորդման հաղորդավարուհի Լառա Սփենսերը հրապարակավ ներողություն է խնդրել եթերում արքայազն Ջորջի՝ բալետի դասերին հաճախելը ծաղրելու համար, գրում է Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հաղորդավարուհին հաղորդման եթերում ապագա թագաժառանգի ուսումնական ծրագրից խոսելու ընթացքում ծաղրել էր բալետի հանդեպ 6-ամյա արքայազնի հետաքրքրությունը:

«Ի լրումն առաջին և երկրորդ դասարանների ուսումնական պլաններում առկա առարկաները, օրինակ՝ մաքեմաթիկան, գիտական առարկաները և պատմությունը, Անգլիայի ապագա թագավորը կուսումնասիրի նաև կրոն, համակարգչային ծրագրավորում, պոեզիա ու բալետ: Արքայազն Ուիլյամն ասում է՝ արքայազն Ջորջը շատ է սիրում բալետ... տեսնենք, թե որքան կտևի այդ սերը»,- շեշտված տոնով հայտնել է հաղորդավարուհին՝ առաջացնելով հանդիսատեսի ծիծաղը:

Եթերից հետո Սփենսերը քննադատությունների էր արժանացել մի շարք պարուսույցների, արվեստի գործիչների և օգտատերերի կողմից:

Ավելի ուշ նա Instagram-ի իր էջում ներողություն էր խնդրել իր «անխոհեմ» արարքի համար:

«Անկեղծորեն ներողություն եմ խնդրում երեկ եթերում արված իմ անխոհեմ մեկնաբանությունների համար»,- գրել է Սփենսերը և հավելել, որ քաջալերում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում եմ բալետով զբաղվել:

«Յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի իր ընտրության մեջ»,- հայտնել է հաղորդավարուհին: