Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:
Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ և 10 հա անտառածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար, թիվ N զորամասից 30 զինծառայող, «Հատուկ Լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Կապանի ջոկատից 7 լեռնափրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրատարը:










