Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

10:25 • 24.08.19

Մոսկվայի օդանավակայաններում շաբաթ առավոտյան 31 չվերթ է հետաձգվել, 12-ը՝ չեղարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  «Яндекс.Расписания» ծառայությանը հղումով:

Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել: «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 25 չվերթ, 10-ը՝ չեղարկվել: 

«Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկումներ և հետաձգումներ չկան: