Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ)

23:30 • 24.08.19

Ռուս բռնցքամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն, որը հանդես է գալիս MMA-ում, բարձրացել է Արարատի գագաթը: Այս մասին մարզիկը գրել է Ինստագրամի իր էջում: Փոխանցում է Zvezda հեռուստաընկերությունը:

«Սերբ եղբայրներիս հետ ուխտագնացություն եմ կատարել և նվաճել եմ Արարատի գագաթը (բարձրությունը` 5137 մետր)»,- գրել է նա:

Եմելյանենկոն հիշեցրել է նաև, որ ջրհեղեղից հետո Նոյան տապանը կանգ է առել հենց Արարատի գագաթին: