Վանաձորում Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com

10:23 • 24.08.19

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 SR 032 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: