Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը. Shamshyan.com
Օգոստոսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:40-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:












