Արդյո՞ք ճակատագրի նվեր չէր ղարաբաղյան հարցը հայ ժողովրդին,որի շնորհիվ նա վերագտավ իր անկախության գաղափարը. Հրանտ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)

14:17 • 26.08.19

Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանն ու հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են արցախյան հարցի շուրջ:

Ֆարմանյանը կարծում է,որ դիվանագիտական, բանակցային գործընթացները, հանդիպումները նպաստում են, որպեսզի օրակարգում դոմինանտ դառնա հենց հարցի կարգավորման հեռանկարները, բայց միշտ չէ, որ խոսվում է Արցախի հայկականության, շահերի տեսանկյունից, նրա դերի և կարևորության մասին:

Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ տարօրինակ է, որ մենք մինչ այժմ չունենք Ղարաբաղի հարցի տեսությունը կամ մեծ կոնցեպցիան և, որքան էլ տարօրինակ է, Ղարաբաղի հարցի մասին մեր պատկերացումները փոխառված են, առկա է կոնցեպտուալ օտարացումը:

Ֆարմանյանի խոսքով՝ 1994թ-ի զինադադարի կնքումից հետո գուցե մենք չենք արձանագրում դա,որպես պրոբլեմ,գուցե չկա դրա կարիքը, բայց մենք սկսում ենք Արցախի վերաբերյալ մեր դատողությունները կառուցել բացառապես ընթացող բանակցային գործընթացի համատեքստում, որն առնչվում է կարգավորման հնարավորությանը, ռազմական էսկալացիայի բացառմանը և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հաղորդման գործընկեր InSport մարզաառողջարանային կենտրոն: