Գերմանիայում ավտոմրցարշավի ժամանակ երկրպագուն ընկել է մրցարշավորդի սլացող մեքենայի առջև և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ)
Գերմանիայում երկրպագուն ավտոմրցարշավի ժամանակ ընկել է մրցարշավորդի սլացող մեքենայի առջև և հրաշքով ողջ մնացել: Տեսանյութը հայտնվել է մրցարշավորդ Մեդս Օսթբերգի Twitter-ի էջում:
Օսթբերգը պատմել է, որ տղամարդը ճանապարհին է ընկել այն պահին, երբ նա մեքենայով սլանալիս է եղել: Մրցարշավորդը կարողացել է ձախ թեքել ղեկը և շրջանցել երկրպագուին։
«Այդ տղամարդը հաջողակ էր: Երբ նա ընկավ, ես ժամում մոտ 150 կիլոմետր արագությամբ սլանում էի: Բարեբախտաբար, ես արագ արձագանքեցի և խուսափեցի բախումից»,- գրել է նա:
WRC2 ավտոմրցարշավի շրջանակում Օսթբերգը հանդես է գալիս Citroen-ի թիմի կազմում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










